Լրահոս

20.05.2009 13:56


Յուշչենկոն մեկնել է Թուրքիա՝ ֆուտբոլ դիտելու

«Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Ստամբուլում նա կհանդիպի Թուրքիայի վարչապետի, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի, ծայրագույն պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի, Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարի և այլոց հետ։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը ծրագրում է այցելել ուկրաինական «Շախտյորի» և գերմանական «Բրեմենի» միջև կայանալիք՝ ՈւԵՖԱ-ի եզրափակիչ հանդիպմանը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը