Նիկոլա Սարկոզին, հետևելով իր նախորդի՝ Ժակ Շիրակի օրինակին, խոստացել էր ոչ մի տեղեկություն չթաքցնել իր առողջության վերաբերյալ։ Սակայն ֆրանսիացի լրագրողներ Դենիս Դեմոնֆիոնի և Լորեն Լեժեի նոր գիրքը՝ «Վերջին արգելք. ճշմարտություն նախագահի առողջության մասին», վկայում է, որ Սարկոզին ոչ միշտ է հավատարիմ եղել իր խոստմանը։
Այսպես, հեղինակները պնդում են, որ Սարկոզին առույգ մնալու նպատակով պարբերաբար ամֆիտամիններ է օգտագործում, որոնք թմրանյութ են համարվում, և որոնց վաճառքը Ֆրանսիայում արգելված է։
Լրագրողները հայտնում են նաև, որ Սարկոզին թաքցրել է 2007–ի նախագահական ընտրություններից հետո իր ուշագնացության փաստը, որի հետևանքով Ֆրանսիայի նախագահը հոսպիտալացվել էր։
Հարկ է նշել, որ չնայած տված խոստումներին՝ Ժակ Շիրակը նույնպես փորձել է թաքցնել իր առողջական իրական վիճակը։ 2005–ին տարած ինսուլտից հետո Շիրակի ընտանիքը պնդում էր, որ հիվանդությունը գրեթե չի անդրադարձել նախագահի մտավոր ունակությունների վրա, սակայն հետագայում պարզվել է, որ Շիրակը տառապում է հիշողության կորստից։
Նախագահ Ֆրանսուա Միտերանն էլ 14 տարի շարունակ թաքցնում էր, որ շագանակագեղձի քաղցկեղ ունի։ Վարկած կա, որ 1996–ին Միտերանը կյանքից հեռացավ երակային ներարկման օգնությամբ, որը կատարվել էր իր իսկ խնդրանքով։
Հատկանշական է, որ Նիկոլա Սարկոզիի գաղտնիքներն ի հայտ են եկել նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ և կես շաբաթ առաջ, և այս բացահայտումները կարող են լինել «Սև փիառի» արդյունք։
Նիկոլա Սարկոզին թմրանյութ է օգտագործում