«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնում է գծի և շարժակազմի գարնանային զննումը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ապրիլի 1-ից մինչև մայիսի 20-ը անցկացվում է գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների գարնանային ամբողջական զննումը: Զննումն անցնում է գծի, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի տնտեսությունների անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
Այն ուղղված է նշված տնտեսություններում առկա խնդիրների բացահայտմանն ու վերացմանը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովմանը, գարնանային և ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստմանը:
Բացի այդ ապրիլի 15-ից մինչև մայիսի 31-ը կանցնի լոկոմոտիվների և շարժիչավագոնային շարժակազմի գարնանային զննումը: Զննման անցկացման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու գնացքների հակահրդեհային համակարգին, անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին, օդափոխության համակարգին, իսկ զննման ընթացքը ամեն շաբաթ դիտարկվելու է սելեկետորային խորհրդակցության ընթացքում: