Ռուբեն Հայրապետյանը վախենում է, որ Գայանե Առուտամյանն իրեն կծեծի և պատրաստ է բանավիճել Լևոն Տեր–Պետրոսյանի հետ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Հայրապետյանն իրեն վիրավորված կզգա նույն ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Գայանե Առուստամյանի հետ բանավեճում նրան հաղթելով, ուստի պատրաստ է բանավիճել միայն Հայ ագզային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին «News.am»–ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Գայանե Առուստմայանի՝ իրեն բանավեճի հրավիրելու առաջարկին:
«Գայանե Առուստամյանը կին է, և ես ինձ վիրավորված կզգամ նրան բանավեճում հաղթելով, քաղաքական բանավեճի կմտնեմ միայն նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ցանկացած ժամանակ ես պատրաստ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մտնել բանավեճի»,-նշել է Ռուբեն Հայրապետյանը՝ ավելացնելով, որ «վախենում է Գայանե Առուստամյանից, վախենում է, որ կարող է ծեծի իրեն».
«Լավ է՝ բռնցքամարտի մրցման չի հրավիրել: Ես Գայանե Առուստամյանի հետ ի՞նչ պետք է բանավիճեմ, թող ինքը գնա իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ բանավիճի. որին ժամանակին քննադատում էր»,-նշել է նա:

7or.am