Նույնիսկ մանկապարտեզի երեխաներին են տարել ՀՀԿ հանրահավաքին
Այսօր Էջմիածնում տեղի է ունեցել ՀՀԿ նախընտրական հավաքը, որի ժամանակ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել էջմիածնեցիներին իրենց ձայնը տալ գեներալ Սեյրան Սարոյանին։
«7օր»–ի խմբագրություն զանգահարած Էջմիածնի բնակիչներից մեկը, սակայն, վրդովված պատմել է, որ այդ հանրահավաքին մարդկանց զոռով են տարել։ Մարդաքանակ ապահովելու համար Էջմիածնի կենտրոնական հրապարակում են հրահանգել լինել պոլիկլինիկաների, դպրոցների, խանութների, մանկապարտեզների և այլ հաստատությունների աշխատակիցներին, ինչի հետևանքով դպրոցների դասերը չեն կայացել, դադարեցվել է պոլիկլինիկաների աշխատանքը, փակ են եղել խանութները։ ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու համար հրապարակ են տարել անգամ մանկապարտեզի երեխաներին փուչիկներ թափահարելու և գլխաքանակ ապահովելու համար։ Հրահանգվել է ներկա լինել նաև մանկապարտեզների և դպրոցների երեխաների ծնողներին։ «7օր»–ի խմբագրություն զանգահարած քաղաքացու խոսքերով՝ նույնիսկ այդքանից հետո ՀՀԿ հանրահավաքին հազիվ 1500 մարդ է մասնակցել։

7or.am