Լրահոս

20.05.2009 13:46


Ադրբեջանը ցանկանում է սկսել հրետանային սպառազինության սերիական արտադրություն

«Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և Պակիստանի միջև Ադրբեջանի սերիական սպառազինության տեխնոլոգիաների փոխանցման մասին բանակցություններ են ընթանում»,- «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Ջամալովը։ Նա նաև նշել է, որ Պակիստանի պատվիրակությունը պատրաստվում է այդ նպատակով այցելել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություն։ Ադրբեջանցի նախարարն ասել է, որ իրենց երկրի պաշտպանական արդյունաբերությամբ հետաքրքրված են նաև աշխարհի այլ երկրներ՝ Բուլղարիան, Խորվաթիան, Թուրքիան, Եգիպտոսը և այլն։ Նրանց հետ համապատասխան բանակցություններ են ընթանում։

Իսկ Թուրքիայում անցկացված՝ պաշտպանական արդյունաբերության IX ցուցահանդեսի ժամանակ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության որոշակի արտադրանքներ գնելու մասին բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ։ Հիմնականում հետաքրքրություն է առաջացնում ադրբեջանական արտադրության 12,7-14,5 մմ տրամաչափի դիպուկահարային հրացանը։

Նշենք, որ Ադրբեջանն այժմ արտադրում է պաշտպանական արդյունաբերության 453 անուն ապրանք։

Այս խորագրի վերջին նյութերը