Լրահոս

11.04.2012 11:35


Ընդհանուր շտաբի ձևավորման աշխատանքները մեկնարկեցին

Ընդհանուր շտաբի ձևավորման աշխատանքները մեկնարկեցին

Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում մեկնարկեցին ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ, և ԲՀԿ ընդհանուր շտաբի ձևավորման աշխատանքները: 

Անդրանիկ նիստին ներկա են ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը: Նիստը վարում է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Վերջինս հայտարարեց, որ շտաբը պատրաստ է գործնական քայլերի։ «Այսօր շտաբի անունից նամակ կուղարկվի ոստիկանապետին և դատախազին, որպեսզի տրամադրեն այն քաղաքացիների ցուցակները, որոնք գրանցված են ընտրողների ռեգիստրում, բայց ներկա պահին բացակայում են հանրապետությունից, ,որպեսզի մաքրեն ցուցակները մահացած մարդկանց անուններից»,–ասել է ՀՔՄ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը