Լրահոս

11.04.2012 12:02


Պայթյուն և հրդեհ. կան տուժածներ

Պայթյուն և հրդեհ. կան տուժածներ

Ապրիլի 10-ին՝ ժամը 16։49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի 142 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Քիչ անց օգնության են մեկնել ևս 2 մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել 17։20-ին:

Այրվել են Ա. Հովհաննիսյանին պատկանող եր­կու ավտոտնակները` 50 քմ ընդհանուր մակերեսով, որոնք օգտագործվել են որպես արտադրական ձեռնարկության տարածք (ան­տիֆրիզի լցման կետ): Այրվել են նաև ներսում պահեստավորված 2 գազի բալոն (20 կգ), 16 տակառ (250 լ) դյուրավառ նյութեր և ներկանյութեր: Փլվել է Գ. Կիրակոսյանին պատկանող հարևան ավտոտնակի միջնապատը:

Հրդեհի հետևանքով ստացած այրվածքներով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն են տեղափոխվել 1992 թ. ծնված  Գևորգ Մանուկյանը և 2002 թ. ծնված Ժորա Հովհաննիսյանը, 1977 թ. ծնված Արման Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` Ա. Հովհաննիսյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ժ. Հովհաննիսյանի և Գ. Մանուկյանի վիճակը` միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը