Առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Վերջին օրերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը պայմանավորված է Սիրիայի տարածաշրջանից ներթափանցած հարավ-արևմտյան տաք օդային հոսանքներով։ Ըստ «Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանի՝ առավելագույն ջերմաստիճանները դիտվել է Սյունիքի հովիտներում՝ մինչև 34 աստիճան, իսկ Արարատյան դաշտում՝ մինչև 32 աստիճան։
-Որպես օդերևութաբանական երևույթ՝ սա բացարձակապես աննախադեպ երևույթ չէ։ Մենք ունեցել ենք բազմաթիվ մայիսներ, երբ ջերմաստիճանը բարձրացել է 30-ից ավելի, օրինակ՝ 1970, 1995, 1989, 2007թթ.,-«7 օր»-ի հետ զրույցում ասել է Գագիկ Սուրենյանը։ Նրա խոսքերով՝ անհանգստանալու պատճառներ հասարակությունը չունի, որովհետև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը նորմայի սհմաններում է։ Առաջիկա երեք օրվա համար էլ սպասվում է ջերմաստիճանի նվազում։
- Այսօր՝ երեկոյան ժամերից, սինոպտիկական իրադրությունը փոխվում է։ Տաք հոսանքներն իրենց տեղն են զիջում հյուսիս-արևմուտքից եկող ավելի ցուրտ հոսանքներին, հետևաբար՝ այսօր երեկոյան ժամերին և առաջիկա երեք օրերին հանրապետությունում ժամանակ առ ժամանանկ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 20 մ/վրկ արագույթամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, և եթե հիմա Արարատյան դաշտում առավելագույն ջերմաստիճանը դիտվում է 30-32 աստիճան, ապա վաղվանից չի գերազանցի 26-27 աստիճանի սանդղակը,-ասել է Գագիկ Սուրենյանը։