Լրահոս

11.04.2012 09:40


Մշակութային տարածքի և տեխնոպարկի քաղաքում փողոցներն անանցանելի են

Մշակութային տարածքի և տեխնոպարկի քաղաքում փողոցներն անանցանելի են

Հավանաբար քչերին է հայտնի, որ ՀՀ կառավարության կողմից 2012թ.  մարտի 1-ի նիստում  «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապե­տու­­թյան օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն ՀՀ Շիրակի մարզի  Գյումրի քաղաքը /նախ­կինում՝ ԿումայրիԱլեք­սանդրապոլ, Լենինա­կան/ մշակութային տարածք է ճանաչվել:

 

Նույն որոշման մեջ, որպես պատճառաբանություն, մասնավորապես ասվում է. «Գյումրին այն եզակի բնակավայրն է, որտեղ այսօր էլ ակտիվ կենցաղավարում են գրեթե բոլոր ավանդական արհեստները:  Քաղաքը նախախորհրդային շրջանում համարվել է Կովկասի արհես­տա­­գործական կենտրոններից մեկը, որտեղ արհեստավորների թիվը կազ­մել է ավելի քան 5 հազար մարդ: Առանձնապես տարածված էին շինարա­րական, մետաղամշակման արհեստները, ատաղձագործությունը, քարտա­շությունը, որմնադիրությունը, պղնձագործությունը, դարբնությունը, ոսկեր­չությունը, անագագործությունը, արծաթագործությունը, կահույքագոր­ծու­թյունը և այլն»:

Այսօր մենք որոշեցինք մեր հերթական տեսանյութում անդրադառնալ Գյումրու կենտրոնական մասի քարուքանդ և անանցանելի վիճակում գտնվող տասնյակ փողոցներից երեքին` Մազմանյան, Լալայան և Շեդրինի փողոցներին, որոնք անգամ հետերկրաշարժյան տարիներին նման անմխիթար վիճակում չէին:

Ակնկալում ենք, որ տեսանյութից հետևություններ կանեն նաև Գյումրին Հայաստանի հպարտություններից մեկը համարող իշխանությունները, ովքեր Գյումրիում միայն մեկ կարկատած փողոց գիտեն և քաղաքապետարան ու մարզպետարան այցելելիս դրանով են երթևեկում:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում http://youtu.be/OXGI3GvoOQM

Այս խորագրի վերջին նյութերը