Լրահոս

10.04.2012 23:35


Վահան Հովհաննիսյան.«Այլեւս թույլ չենք տա, որ կաշառակերները, թուլամորթները, գողերն ու ավազակներին գնան խորհրդարան»

Վահան Հովհաննիսյան.«Այլեւս թույլ չենք տա, որ կաշառակերները, թուլամորթները, գողերն ու ավազակներին գնան խորհրդարան»

Հատված ՀՅԴ հանրահավաքում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ելույթից

«Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ ՀՅԴ-ն չի եկել` իշխանությունը զավթելու, խլելու կամ կաշառքով առնելու, իշխանություն մուրալու: ՀՅԴ-ն եկել է` վերադարձնելու այն, ինչ օրենքով, Սահմանադրությամբ ժողովրդինն է։ Ամենասկզբից եկեք ազնիվ լինենք ու խոստովանենք, որ իշխանությունը մեզանից խլել են` օգտվելով մեր թուլություններից, խաղալով մեր հոգիների մեջ եղած ամենաթույլ կետերի վրա: Օգտվել են մեր վախկոտությունից, մեր անպատասխանատվությունից, մեր նախանձությունից: Ինչ կա մեր մեջ վատը` օգտվել են: Իսկ մենք կվերադարձնենք իշխանությունը` հենվելով մեր ամենալավ հատկանիշների վրա` քաջության, խիզախության, հայրենիքի համար զոհվելու պատրաստակամության: Մենք կվերադարձնենք իշխանությունը մեր ժողովրդին, որովհետև մեր ժողովուրդը դրան արժանի է։  

Հիշե՛նք, թե ովքեր են եղել Հայաստանի խորհրդարանում` անգրագետներ, կաշառակերներ, գողեր, մարդիկ, ովքեր կաղնու հաստության վիզ ունեն ու կաղինի չափ խելք: Այլեւս թույլ չենք տա, որ կաշառակերները, թուլամորթները, գողերն ու ավազակներին գնան խորհրդարան»։

Այս խորագրի վերջին նյութերը