«Մայիսի 6-ին Դաշնակցությունը հաղթելու է իր ծրագրով, որը հիմնված է 4 հենասյուների վրա` սոցիալական կյանք, տնտեսական կարգ, ժողովրդավարություն եւ ազգային-պետական ուղեգիծ: Մենք այս 4 ուղղություններով ներկայացնելու ենք մեր մոտեցումները, որոնք կապահովեն արդար հասարակություն, բարեկեցիկ հասարակություն եւ արժանապատիվ երկիր: Մենք ասում ենք, որ սոցիալական կյանքում վերադարձնելու ենք մեր ժողովրդին արդարությունը, տնտեսական կյանքում վերականգնելու ենք արժանապատիվ վարձատրության համակարգը, ստեղծելու ենք նոր աշխատատեղեր։
Հայաստանի քաղաքացու այսօրվա առաջին մտահոգությունը աշխատատեղերի բացակայությունն է: ՀՅԴ-ն, իշխանության գալով, հաստատելու է արդարությունը, բարձրացնելու է կենսաթոշակները, աղքատության շեմ է ճանաչելու կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, որից ներքեւ պետությունը բոլոր հոգսերը վերցնելու է իր վրա: Մենք, ի վերջո, պետությանը վերադարձնելու ենք նրա հիմնական դերակատարությունը երկրի կյանքում` մեր քաղաքացիների արժանապատվությունն ենք ապահովելու»։
Արծվիկ Մինասյան. « Հայաստանի քաղաքացու այսօրվա առաջին մտահոգությունը աշխատատեղերի բացակայությունն է»
Հատված ՀՅԴ հանրահավաքում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթից.