Լրահոս

20.05.2009 13:01


Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Խորհուրդը լսել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի ներկա փուլի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի զեկույցը, քննարկել է այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերն ու հավանություն տվել դրանց: Ամրագելով Հայաստանի տնտեսության միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացման, ինչպես նաև մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման կարևորությունը՝ Անվտանգության խորհուրդը քննության է առել տեխնիկատնտեսական մշակումներից մինչև նոր էներգաբլոկի շահագործում ընկած գործընթացի իրականացման բոլոր փուլերը:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը