Ադրբեջանը գողանում է պարսկական պատմամշակութային ժառանգությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Հռոմում կառուցվելու է պարսիկ բանաստեղծ, փիլիսոփա Նիզամի Գյանջևիի հուշարձանը, որը, սակայն, անհասկանալի կերպով հռչակվել է ադրբեջանցի բանաստեղծ և փիլիսոփա։ Հեյդար Ալիևի հիմնադրամն Իտալիայում Ադրբեջանի դեսպանատան հետ համատեղ կատարում է անհրաժեշտ աշխատանքները հուշարձանը կառուցելու համար։
Ադրբեջանական լրատվամիջոցները փաստում են, որ հուշարձանի նախագիծն արդեն իսկ հաստատված է Հռոմի քաղաքապետարանի պատմական և մշակութային հանձնաժողովի կողմից։
Աբու Մուհամմադ Իլիաս իբն Յուսուֆ իբն Զաքի Մուայադը, ով հայտնի է Նիզամի կեղծանունով, համարվում է պարսկական պոեզիայի դասականներից, մեծագույն բանաստեղծ–ռոմանտիկ, ով պարսկական էպիկական գրականություն է բերել խոսակցական լեզուն և իրատեսական ոճը։ Նիզամի Գյանջևին ծնվել է 1141թ. պարսիկ պաշտոնյայի ընտանիքում, մայրը քուրդ է եղել՝ հավանաբար, քրդական ցեղերից մեկի առաջնորդի դուստրը։
Պարսիկ գրողին Ադրբեջանի հետ կապող թերևս միակ բանը ծննդավայրն է. Նիզամին ծնվել է ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Գյանջա քաղաքում։