Բնապահպան. «Նման պայմաններում ոչ մի դեբիլ իր զավակներին, հարազատներին չի ուղարկի Հայաստան»
Այսօր «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բնապահպանական կոնֆերանսի ժամանակ «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասել է, որ Հանրապետությունում հանքարդյունաբերությունն այսօր չի ծառայում ո՛չ պետությանը, ո՛չ էլ ժողովրդին:
«Այնպիսի օրենքներ, կարգեր, ենթաօրենսդրական ակտեր են ընդունվել, որ ժողովրդի ունեցվածքն առանց հանրության կարծիքը հարցնելու բաժին է հասնում մի քանի ընտանիքների»,-ասել է բնապահպանը։
Ըստ Սանասարյանի՝ չորս տարի առաջ առկա խնդիրների վերացման վերաբերյալ առաջարկները ներկայացրել է վարչապետին, ով «փորձել է միջամտել, բայց ճանապարհի կեսին արգելվել է»: Հանրային խորհրդում հարցը, ըստ նրա, քննարկվել է 1,5 տարի առաջ և դրանով էլ ավարտվել:
«Կառավարությունը, Ազգային ժողովն ընդունում են այնպիսի օրենքներ, որոնք բխում են միայն մի քանի ընտանքիների շահերից, իսկ պետությանը հասցնում միլիարդավոր դրամների վնաս։ Նման պայմաններում Հայաստանում չի զարգանա նաև տուրիզմը: Ոչ մի դեբիլ իր զավակներին, հարազատներին չի ուղարկի մի երկիր, որպեսզի նա թունավոր թափոնների մեջ շրջագայի, թունավոր վայրերում հանգստանա»,-ասել է Հ. Սանասարյանը:

7օr.am