ՀՊԱԿ . «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը ժամանակավրեպ դրական գնահատական է տվել ՀՀ իշխանությունների գործունեությանը»
Այնպես է ստացվել, որ 2012թ.-ի ԱԺ ընտրության ճակատագիրը կախված է միջազգային միակ երկարաժամկետ դիտորդական առաքելության՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականներից: Դա ապահովված է նաև ՀՀԿական ընտրական օրենսգրքով, այն է՝ ԿԸՀ-ը հրապարակում է միայն նրա զեկույցները:
Իսկ եթե այդ առաքելության որակը ցածր է կամ այլ նպատակներ է հետապնդում, ուրեմն հասարակությունն, այդ թվում, միջազգային, կստանա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ մեր երկրում անցկացված ընտրության մասին, դրանից բխող անցանկալի հետևանքներով, որի փորձը վաղուց ունենք:
Թերևս դա է պատճառը, որ մենք ուշադիր հետևում ենք սույն ընտրությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գործունեությանը և ահա թե ինչ է պարզվել դրանից՝
1. առաքելության ղեկավարը ժամանակավրեպ դրական գնահատական է տվել իշխանությունների գործունեությանը,
2. ի հակասություն «ընտրությունների դիտարկման մասին» ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հրահանգի, միջանկյալ 1-ին զեկույցում որևէ խոսք չկա՝
- ԸՕ ընդունման մասին, այն է՝ բոյկոտվել է պառլամենտական ընդդիմության կողմից և ընդունվել է սահմանադրական կարգի խախտումով /7.1.ա-րդ մաս/,
- ԸՕ-ում առկա ակնհայտ հակասությունների և, այդ կապակցությամբ ԿԸՀ-ի պարզաբանումների մասին /7.1.ա/,
- ԿԸՀ-ի կողմից քննարկման չընդունված բողոքներում բերված խախտումների հետևանքների վերացման արդյունավետ միջոցների մասին /7.1.բ/,
- ԿԸՀ-ի նախագահի փաստացի նշանակման մասին /7.2.ա/,
- պետական իրավասու մարմինների, հատկապես Արդարադատության նախարարության ակնհայտ անգործության մասին /7.2.ա/,
- ԿԸՀ-ի կողմից գրանցված օրենքին հակասող կուսակցությունների մասին /7.3/,
- քարոզչության ընթացքում իրականացված զանգվածային ապօրինությունների, այդ թվում, պետական միջոցներն հօգուտ ՀՀԿ շահերի օգտագործման և պաշտոնեական դիրքի չարաշահման մասին /7.5.բ/,
- հանրային հեռուստաընկերության կողմից ապօրինի քարոզչության մասին /7.6.ա/:
Այսինքն, եթե այս ընթացքով շարունակվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական գործունեությունն, ապա մենք իրոք կունենանք իրականությանն անհամապատասխան գնահատական ԱԺ ներկա ընտրության մասին:
Սույն հայտարարությամբ մենք մեկ անգամ ևս դիմում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, առաջարկելով՝
- ձեռնպահ մնալ ժամանակավրեպ գնահատական-հայտարարություններից,
- դիտարկումներն իրականացնել երկարաժամկետ դիտորդական առաքելության միջազգային նորմերին համապատասխան:

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն/ՀՊԱԿ/