Լրահոս

10.04.2012 14:51


ՀՔՄ-ում կքննարկվի հանրային միասնական ընտրական շտաբի կառուցվածքը

ՀՔՄ-ում կքննարկվի հանրային միասնական ընտրական շտաբի կառուցվածքը

Սույն թվականի հունվարից Հայաստանի քաղաքագետների միության կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում ՀՔՄ վարչությունը կազմակերպել է ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցին նվիրված քաղաքագիտական լսումների շարք: Լսումների տասնըմեկ նիստերի գումարման արդյունքում ապրիլի 4-ին ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում ԱԺ ընտրություններին մասնակցող չորս  քաղաքական ուժերի` Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ժառանգության, Հայ Ազգային Կոնգրեսի, Հայ Յեղափոխական Դաշնակցության լիազոր ներկայացուցիչներ` Վարդան Օսկանյանը, Ռուբեն Հակոբյանը, Լևոն Զուրաբյանը և Արմեն Ռուստամյանը լրագրողների ներկայությամբ ստորագրել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասին համատեղ Հայտարարություն:

Քաղաքական ուժերի պատասխանատու ներկայացուցիչները ընդունել են ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի առաջարկությունը լսումների լիագումար երկրորդ նիստը, որը նվիրված է լինելու ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի կառուցվածքի և գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը, անցկացնել ապրիլի 11-ին ժամը 11:00-ին:

Հայաստանի քաղաքագետների միության մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը