Թիվ 7 ընտրատարածքի թեկնածուն «նեղել» է Րաֆֆի Հովհաննիսյանին
«Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված «100 հարց և պատասխան» քննարկման ժամանակ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Տիգրան Գրիգորյանն անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե նախապատվությունը տալիս է երիտասարդ, նոր թեկնածուներին։
Տիգրան Գրիգորյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցրել է, որ այն բանից հետո, երբ թիվ 7–ում ինքն արդեն առաջադրել էր իր թեկնածությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես առաջադրել է։ «Այդպե՞ս եք նախապատվությունը տալիս երիտասարդներին»,–հետաքրքրվել է թեկնածուն։ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանել է՝ մտածում էր, թե այդ տեղամասում ընդդիմադիր այլընտրանք չի լինի, դրա համար էլ առաջադրել է, բայց հետո երբ պարզվել է, որ առաջադրվել է ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, որպես ավագ սերնդի ներկայացուցիչ՝ տեղը զիջել է նրան։

7or.am