Լրահոս

10.04.2012 13:31


Զգուշացում տուգանային հրապարակում 5 և ավելի տարի մնացած տրանսպորտային միջոցների տերերին

Զգուշացում տուգանային հրապարակում 5 և ավելի տարի մնացած տրանսպորտային միջոցների տերերին
ՀՀ ոստիկանությունը կրկին դիմում է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում (տուգանային հրապարակ) 5 և ավելի տարի մնացած տրանսպորտային միջոցների տերերին` անձը հաստատող փաստաթղթերով և մեքենաների տեխնիկական անձնագրով ներկայանալ ճանապարհային ոստիկանություն` Երևան, Թաիրովի 14 հասցեով, ավտոմեքենաները հետ ստանալու համար, այլապես ճանապարհային ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կդիմի դատարան` դրանք տիրազուրկ ճանաչելու պահանջով:
Վերոնշյալ գործընթացը կատարվում է անվճար:
Տեղեկատու հեռախոսներ` 010-56-32-94, 077-56-32-94:

Այս խորագրի վերջին նյութերը