Լրահոս

10.04.2012 13:12


Վերահսկիչ պալատը որևէ մեկի պատվերը չի կատարե՞լ

Վերահսկիչ պալատը որևէ մեկի պատվերը չի կատարե՞լ

ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում արձագանքել է ապրիլի 9-ին ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հնչեցրած` «Ինչ է անում Վերահսկիչ պալատը, պատվեր է կատարում՝ նախագահի կողմից, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմությունից» հայտարարությանը։  ՀՀ վերահսկիչ պալատի պարզաբանման մեջ ասվում է.

«Վերահսկիչ պալատը իր գործունեության չորս տարիների ընթացքում որևէ պատվեր, որևէ մեկի կողմից չի կատարել: 

Հանրապետության նախագահը երբևիցե չի միջամտել վերահսկիչ պալատի աշխատանքներին և որևէ պատվեր Վերահսկիչ պալատին չի իջեցրել: 

Վերահսկիչ պալատը անկախ կառույց է,ինչպես աշխարհի բոլոր վերահսկիչ պալատները: 
ՎՊ-ի տարեկան ծրագիրը հաստատում է ՀՀ Ազգային ժողովը` համաձայն «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի: ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ներկայացուցիչներն, ի դեպ,միշտ կողմ են քվեարկել ընդունված ծրագրերին: 

Վերահսկիչ պալատի չորս տարվա կատարած վերահսկողության արդյունքների վերաբերյալ բոլոր հաշվետվությունները հրապարակվելեն և բոլորը տեղադրված են պալատի պաշտոնական կայքում: 
Վերահսկիչ պալատը հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանը և զերծ մնալով հնարավոր քաղաքական շահարկումներից ժամանակավորապես` մինչև հունիսի մեկը,դադարեցրել է վերահսկողությունը և հանդես չի գա հրապարակային հայտարարություններով»:

Այս խորագրի վերջին նյութերը