ՀԿ նախագահ. «Քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում գրեթե անտեսել են հաշմանդամներին»
Այսօրվա ասուլիսին «Հարմոնիա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանը հայտնել է, թե Ազգային Ժողովում պետք է լինեն նաև հաշմանդամություն ունեցող պատգամավորներ, որպեսզի հաշմանդամների խնդիրներն անմիջական լուծումներ գտնեն: «Քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում գրեթե անտեսել են հաշմանդամների հետ կապված հարցերը, կամ եթե նույնիսկ խոսվել է նրանց մասին, ապա տարեց մարդկանց, փախստականների, սոցիալապես անպահովների կամ այլ խմբերի շրջանակներում»,–նշել է բանախոսը։
Նույն ասուլիսին մասնակցող «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման հաշմանդամների կենտրոնի նախագահ Սուրեն Օհանյանն էլ ընդգծեց, որ պաշտոնական տվյալներով, ընտրություններին պետք է մասնակցի 164 հազար հաշմանդամ, ինչն ամբողջ ընտրողների թվի շուրջ 6 տոկոսն է կազմում: Մինչդեռ, ըստ Օհանյանի՝ հաշմանդամների քվեարկություն կատարելու համար ընտրատեղամասերի մեծ մասում ստեղծված չեն բավարար պայմաններ, իսկ ԸՕ-ն էլ չի նախատեսում շարժական արկղեր, կամ էլ իրենց համար այլ ընտրատեղամասում քվեարկելու դեպքեր:

7or.am