Լրահոս

10.04.2012 11:47


Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահին

Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգարժան Լեոնիդ Խարիտոնի,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի և Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Պետական և քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու անձնական որակներն անկասկած կծառայեն Հարավային Օսիայի անկախ պետականության հետագա ամրապնդմանը և նոր դինամիկա կհաղորդեն նրա զարգացմանը:

Հուսով եմ, որ Ձեր նախագահության շրջանում մեր երկրների և ժողովուրդների միջև փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հաջողություններ Ձեզ` եղբայրական Հարավային Օսիայի բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր ձեռնարկումներում»:

Ըստ ԼՂՀ նախագական գրասենյակի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը