Աշոտյանը Սուրեն Զոլյանին խիստ նկատողություն է հայտարարել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 06.04.2012թ N 160-Ա հրամանով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է «խիստ նկատողություն»:
Արմեն Աշոտյանը Սուրեն Զոլյանին խիստ նկատողություն է հայտարարել հետևյալ հիմնավորմամբ.
ա. չի կատարել իր վերադասի հանձնարարականը, որը տրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մարտի 15-ի թիվ 01/06/2552-12 գրությունով, մասնավորապես չի կատարել լիազորված պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետությունից ս/թ. մարտի 19-ից մարտի 23-ը չբացակայելու մասին հանձնարարությունը, ինչով խախտվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության, 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագրի 2.5 կետի ա) և գ) ենթակետերի պահանջները,
բ. իր մեղքով աշխատանքային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, մասնավորապես՝ ՀՀ-ից իր բացակայության ժամանակահատվածում՝ ս/թ. մարտի 19-ից մարտի 23-ը, ռեկտորի հրամանով, առանց լիազորված պետական մարմնի որոշման իր պարտականությունների կատարումը հանձնարարել է այլ անձի, ինչով խախտվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը: