ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ ավիակիր «Էնթերփրայսի» գլխավորությամբ, մտել է Պարսից ծոց։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի հրամանատարությանը։
Հարվածային խմբի մեջ, բացի «Էնթերփրայս» ավիակրից, կան մեկ հրթիռային հածանավ (կրեյսեր), երեք ականակիր նավ (էսմինեց), մեկ ատոմային սուզանավ և մատակարարման նավ։ Այս նավախումբն ավելի քան 60 ինքնաթիռ և ուղղաթիռ ունի ու100–ից ավելի «Տոմահավկ» տեսակի թևավոր հրթիռ։
Այս պահին Պարսից ծոցից դեպի արևելք է գտնվում մեկ այլ ավիակիր խումբ՝ «Աբրահամ Լինքոլն» ատոմային ավիակրի գլխավորությամբ։
Այս ամենը տեղի է ունենում միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի միջև բանակցությունների նախօրեին։ Հիշեցնենք, որ Իրանն ու «վեցյակը» համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացնել Ստամբուլում ապրիլի 14–ին։
ԱՄՆ երկրորդ ավիակիր խումբը մտել է Պարսից ծոց