«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Երիտասարդ արվեստագետներ» հիմնադրամի աջակցությամբ և Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո ապրիլի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպում է ժողովրդական երգի և ասմունքի համերգ-երեկո, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայում քաղցկեղից բուժվող 6-ամյա Էլեն Դիլանյանի ֆոնդին:
Համերգին ելույթ կունենան Ալլա Լևոնյանը, Լեյլա Սարիբեկյանը, Սիլվա Յուզբաշյանը, Գուրգեն Դաբաղյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սևակ Ամրոյանը, Թամարա Ժամհարյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արսեն Ղազարյանը, Աիդա Սարգսյանը, Ազատ Գասպարյանը, Արուս Գուլանյանը, Ասատուր Ասլանյանը, Լուսինե Միրզախանյանը, Արմեն Դավթյանը, Մանիկ Գրիգորյանը և Վիգեն Հակոբյանը:
«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունը կոչ է անում բոլորին միանալ այս կարևոր միջոցառմանը ՝ փոքրիկ լումա ներդնելով Էլենի բուժման գործում, հավատալով, որ միասնական ուժերով հնարավոր է հաղթահարել ցանկացած փորձություն և հայ մանուկների համար առողջ ու գեղեցիկ ապագա կառուցել: Համերգի տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է զանգահարել (055) 119-027 և (094) 952-099 հեռախոսահամարներով: Տոմսերի արժեքն է՝ 1000, 2000 և 3000 դրամ:
ՓոքրիկԷլենիմոտքաղցկեղէախտորոշվել 2010թ.մարտին:Անհրաժեշտբուժումստանալու համար երեխայիընտանիքըստիպված է եղելտեղափոխելնրան արտասահման: Այժմփոքրիկը գտնվում է Գերմանիայում, որտեղ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություն ունի լիարժեք ապաքինվելու: Գերմանականկլինիկայիկողմիցստացվածծախսերինախահաշիվըմոտ 170,000 եվրո է, որը չվճարելու դեպքում բուժումը կդադարեցվի: Փոքրիկի հիվանդությանը և բուժման ընթացքին վերաբերվող մանրամասները կարող եք գտնել http://mikbarc.livejournal.com, http://elendilanyan.posterous.com և http://www.elendilanyan.org կայքերում: Էլեն Դիլանյանին օգնել ցանկացողները կարող են դրամական փոխանցում կատարել նրա հաշվեհամարներին՝ HSBC Bank Armeni 002-042125-020 (ՀՀ դրամ) և 002-042125-120 (ԱՄՆ դոլար):
«Օգնենքհայմանուկներին» բարեգործական ՀԿ-ը իր գործունեության 9 ամիսների ընթացքում ՀայաստանումևսփյուռքումտարբերբարեգործականմիջոցառումներիմիջոցովԷլենԴիլանյանի ֆոնդին փոխանցել էարդենմոտ $10,000:
Հայտնիները՝ հանուն փոքրիկի կյանքի
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Երիտասարդ արվեստագետներ» հիմնադրամի աջակցությամբ և Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո ապրիլի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպում է ժողովրդական երգի և ասմունքի համերգ-երեկո, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայում քաղցկեղից բուժվող 6-ամյա Էլեն Դիլանյանի ֆոնդին:
Համերգին ելույթ կունենան Ալլա Լևոնյանը, Լեյլա Սարիբեկյանը, Սիլվա Յուզբաշյանը, Գուրգեն Դաբաղյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սևակ Ամրոյանը, Թամարա Ժամհարյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արսեն Ղազարյանը, Աիդա Սարգսյանը, Ազատ Գասպարյանը, Արուս Գուլանյանը, Ասատուր Ասլանյանը, Լուսինե Միրզախանյանը, Արմեն Դավթյանը, Մանիկ Գրիգորյանը և Վիգեն Հակոբյանը:
«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունը կոչ է անում բոլորին միանալ այս կարևոր միջոցառմանը ՝ փոքրիկ լումա ներդնելով Էլենի բուժման գործում, հավատալով, որ միասնական ուժերով հնարավոր է հաղթահարել ցանկացած փորձություն և հայ մանուկների համար առողջ ու գեղեցիկ ապագա կառուցել: Համերգի տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է զանգահարել (055) 119-027 և (094) 952-099 հեռախոսահամարներով: Տոմսերի արժեքն է՝ 1000, 2000 և 3000 դրամ:
Փոքրիկ Էլենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել 2010թ. մարտին: Անհրաժեշտ բուժում ստանալու համար երեխայի ընտանիքը ստիպված է եղել տեղափոխել նրան արտասահման: Այժմ փոքրիկը գտնվում է Գերմանիայում, որտեղ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություն ունի լիարժեք ապաքինվելու: Գերմանական կլինիկայի կողմից ստացված ծախսերի նախահաշիվը մոտ 170,000 եվրո է, որը չվճարելու դեպքում բուժումը կդադարեցվի: Փոքրիկի հիվանդությանը և բուժման ընթացքին վերաբերվող մանրամասները կարող եք գտնել http://mikbarc.livejournal.com, http://elendilanyan.posterous.com և http://www.elendilanyan.org կայքերում: Էլեն Դիլանյանին օգնել ցանկացողները կարող են դրամական փոխանցում կատարել նրա հաշվեհամարներին՝ HSBC Bank Armeni 002-042125-020 (ՀՀ դրամ) և 002-042125-120 (ԱՄՆ դոլար):
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ը իր գործունեության 9 ամիսների ընթացքում Հայաստանում և սփյուռքում տարբեր բարեգործական միջոցառումների միջոցով Էլեն Դիլանյանի ֆոնդին փոխանցել է արդեն մոտ $10,000:
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ