Լրահոս

09.04.2012 20:05


ԵԱՀԿ դիտարկում՝ Ասկերանի ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում՝ Ասկերանի ուղղությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 12 -ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և  Ադրբեջանի զինված ուժերիշփման  գծի պլանային  դիտարկում էանցկացնելու  Ասկերանի  ուղղությամբ:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի կազմի մեջ են մտնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձրմակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ (ԲՄՊԽ) գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան):

           

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անկացնելու են ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա), ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԲՄՊԽ ներկայացուցիչ, գնդապետ Իլհամի Դեիրմենօղլուն (Թուրքիա):

           

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը