Հարցազրույց Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանի հետ
-Ինչո՞վ էր պայմանավորված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու կուսակցության որոշումը ։
-Յուրաքանչյուր քաղաքական ուժ առաջին հերթին իրավունք ունի, իսկ երկրորդ հերթին՝ պարտավո՛ր է մասնակցել ցանկացած ընտրության։
-Այդ դեպքում ինչու՞ նախորդ համապետական ընտրություններին ՀԱՍԿ-ը չէր մասնակցում։
-Առիթ ունեցել եմ հիշեցնելու, որ 1998թ.-ի արտահերթ նախագահական ընտրություններում մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունեցել. առաջադրել ենք Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը։ Արդյունքները, երևի թե, լավ եք հիշում։ Դրանից հետո, երկրում քաղաքական վիճակը փոխվեց, այլ քաղաքական հարաբերություններ առաջացան։ Իսկ մեր նպատակը այլ էր. հստակ գաղափարների վրա ձևավորել քաղաքական դաշտ, որպեսզի կուսակցությունները գաղափարներով մրցակցեն, այլ ոչ թե անձնական հարաբերություններով։ Եվ այնպես չէ, որ մենք մասնակից չենք եղել քաղաքական գործընթացներին։ Սեփական թեկանածու չենք ունեցել, սակայն ակտիվ մասնակցություն մեր կողմից եղել է։
-2008թ.-ի նախագահական ընտրություններում ո՞ր թեկնածուին եք սատարել։
-Առանց ակտիվ քարոզչական գործունեություն ծավալելու՝ մենք որոշում ենք ընդունել սատարել Լևոն Տեր-Պետրոսյանին։
-Իսկ ինչու՞ քաղաքապետի ընտրություններում չմիացաք Լևոն Տեր-Պետրոսյանին։
-Մեր կուսակցությունը միշտ ընդդիմություն է եղել գործող իշխանություններին, այդ թվում և Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ նա նախագահ էր։ Քանի որ մենք սոցիալիստական կուսակցություն ենք, ապա, բնականաբար, բոլոր լիբերալ ուժերին ընդդիմություն ենք։ Իսկ լիբերալ էին և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի օրոք գործող կառավարությունները։
-Նախագահ Սերժ Սարգսյանը լիբերա՞լ է։
-Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանի նշանակած Տիգրան Սարգսյանի կառավարությունը լիբերալ չէ՞։
-Ես կարծում եմ՝ ոչ, բայց ինձ այս պահին Ձե՛ր տեսակետն է հետաքրքրում։
-Իհարկե՛, լիբերալ է։ Ինչի՞ մասին է խոսքը...Համենայն դեպս, հնարավոր է, որ լիբերալների մեջ էլ ինչ-որ տարբերություններ կան։ Դա երևի իրենցից պետք է ճշտել։ Սակայն թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարությունները հաստատ սոցիալիստական չեն։
-Այդ դեպքում, 2008թ.-ին ինչպե՞ս էիք սատարում, Ձեր բնութագրմամբ լիբերալ, Լևոն Տեր-Պետրոսյանին։
-Մենք գործող իշխանությանն էինք ընդդիմություն։
-Կարեն Դեմիրճյանի քաղաքական գիծը, ի դեմս ՀԺԿ-ի, շարունակում է Ստեփան Դեմիրճյանը։ Նա այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում է, ՀԱԿ համամասնական ցուցակում երկրորդն է։ Հիմա, նա՞ է շեղվել Կարեն Դեմիրճյանի քաղաքական ուղենիշներից, թե՞ Դուք։
-Մենք Կարեն Դեմիրճյանին առաջադրել և պաշտպանել ենք միայն նրա համար, որպեսզի մաքրենք քաղաքական դաշտը՝ այն դարձնելով գաղափարական։ Եթե Կարեն Դեմիրճյանն այսօր լիներ քաղաքական դաշտում, չեմ կարծում, որ նա կլիներ լիբերալների կողքին։ Իսկ Ստեփան Դեմիրճյանի մասով ճիշտ կլինի իրենից հարցնել։
-Այսօրվա կառավարության որակները Ձեզ չե՞ն բավարարում։
-Իհարկե չեն բավարարում։ Եթե երկրիը լիբերալ ուժերն են ղեկավարում՝ ինչպե՞ս կարող է դա բավարարել սոցիալիստական ուժերին՞։
-Եթե իրատեսորեն նայենք՝ քաղաքապետի ընտրություններում ինչի՞ է հավակնում ՀԱՍԿ-ը։ Անկեղծորեն հավատու՞մ եք, որ կհաղթահարեք 7%-ի արգելքը։
-Կասկած չունեմ, որ կհաղթահարեք 7%-ի արգելքը։ Եթե մարդիկ ըստ գաղափարների քվեարկեն, ապա կասկած չկա, որ մենք կհաղթենք։ Այսօր Երևանի բնակչության զգալի մասը իր գաղափարներով, իր մտածողությամբ՝ սոցիալիստ է։ Այսքան սոցիալական խնդիրների մեջ թաղված բնակչությունը՝ ինչպե՞ս կարող է սոցիալիստական չլինել։
-Ֆինանսական հարցերը ինչպե՞ս եք լուծում։
-Այնպես ինչպես, որ հարիր է սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը։
-Այսի՞նքն։
-Սեփական միջոցներով կազմակերպում ենք մեր գործունեությունը։
-Եթե ընտրակեղծիքները ազդեն արդյունքների վրա, և դուք էլ չհաղթահարեք 7%-ի արգելքը՝ ի՞նչ եք անելու։
-Մենք միշտ դեմ ենք եղել ընտրակեղծիքներին։ Պետք է առավելագույնս ապահովել թափանցիկ, ազատ ընտրություններ...
-Եթե դրանք, այնուհանդերձ, լինեն՝ ի՞նչ եք անելու։
-Ինչպես ասում են թող օրը գա, բարին էլ հետը։ Կերևա։
-Լուրջ ընտրախախտումների դեպքում հնարավո՞ր է, որ դուրս գաք փողոց։
-Դա դեպքերի ընթացքը ցույց կտա։ Կնստենք, կորոշենք։ Դրա մասին դեռ վաղ է խոսել...
Մովսես Շահվերդյան.

-Այսինքն ձեր որոշումները իրավիճակայի՞ն են։
-Ե՛վ իրավիճակային, և՛ հեռանկարային։
Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը