Լրահոս

09.04.2012 11:00


Ֆրանսիայում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը

Ֆրանսիայում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը

Այսօր  Ֆրանսիայում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրություններին առաջադրվել է երկրի ղեկավարի 10 թեկնածու։

Համաձայն սոցիոլոգիական հարցման վերջին տվյալների՝ առաջին եռյակում են գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, նրա գլխավոր հակառակորդ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը և ազգայնական թևի  ներկայացուցիչ Մարին Լե Փենը: Երկրորդ փուլ դուրս գալու ամենամեծ հնարավորություններն ունեն Սարկոզին և Օլանդը:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 22-ին:

Այս խորագրի վերջին նյութերը