Լրահոս

09.04.2012 09:47


Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճեց 11 մեդալ

Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճեց 11 մեդալ

Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնության վերջին օրը հատկապես ուրախալի է հայ սամբիստների համար: Ապրիլի 8-ին գերազանց հանդես է եկել մեր պատանիներից՝ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մալյանը, ով գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, հաղթանակ է տարել մրցակիցների նկատմամբ և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Մեր երիտասարդական հավաքականից՝ օրը հաջողակ էր 74 կգ քաշային Սուրեն Գառնիկյանի համար. նա բարձրացել է պատվո պատվանդանի 3-րդ հարթակին և արժանացել բրոնզե մեդալի:

Այսպիսով՝ Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով, որից 1-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե: Ի դեպ, Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը. առաջինում վրացիներն էին, երկրորդում՝ Ռուսաստանի ներկայացուցիչները:

Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին.

Պատանիներ՝

Մալյան Գոռ-56 կգ ք/կ՝ 1-ին տեղ 
Ղազարյան Ջիվան-48 կգ՝ 2-րդ տեղ
Մխիթարյան Գրիգոր-52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Ալեքսանյան Հովհաննես-60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ 
Պետրոսյան Էդիկ-81 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Աղջիկներ

Խաչատրյան Ռոզա -52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Երիտասարդներ

Մանուկյան Մաքսիմ- 52 կգ ք/կ՝ 2-րդ տեղ
Զատիկյան Լենդրուշ-48 կգ ք/կ՝ 3-րդ տեղ 
Մանուկյան Ռաֆիկ-68 կգ ք/կ՝ 3-րդ տեղ 
Գառնիկյան Սուրիկ-74 կգ ք/կ՝ 3-րդ տեղ 
Կարապետյան Մհեր-82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ:

ՀՀ սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը