Լրահոս

19.05.2009 18:52


ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի հայտարարությունը ԱԺ–ում

ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի հայտարարությունը ԱԺ–ում

Ազգային ժողովի քառօրյայի հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանն անդրադառնալով թուրքական իշխանությունների կողմից վերջերս հնչող հայտարարություններին, ասել է.

-Թուրքական իշխանությունները հայկական իշխանություններին սպառնում են 40 հազար հայերին Թուրքիայից վերադարձնել տնտեսական–քաղաքական մահակի կիրառմամբ: Իշխանական լրատվամիջոցները փորձում են պնդել, թե դրանք ներքին սպառման համար են։

Վարդան Խաչատրյանը հայտարարել է, թե տպավորությունն այնպիսինն է, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները մեզ հետ հարաբերություններում խաղարկում են չար և բարի ոստիկանի հոգեբանական ճնշման մեխանիզմը, որին հավատ ընծայելը ճակատագրական սխալ կարող է լինել ՀՀ համար:

-Թուրքիայի հետ ընթացող անպտուղ բանակցությունների արդյունքում, օտարում է առաջացել ՀՀ գլխավոր դաշնակց՝ հայկական Սփյուռքի և հայրենիքի միջև, ինչն անհապաղ իրեն զգացնել տվեց «Եվրատեսիլ»-ի քվեարկության ժամանակ: Այս վտանգավոր զարգացումը կանխելու համար կոչ ենք անում իշխանություններին՝ տեսանելի ժամանակամիջոցում վճռական միջոցներ ձեռք առնել հայ-թուրքական հարաբերություններում այն հանգրվանը ապահովելու համար, որը պայմանավորված էր, կամ այդ բանակցություններն անհապաղ ընդհատել ի շահ հայ ժողովրդի միասնականության:

Այս խորագրի վերջին նյութերը