Լրահոս

07.04.2012 23:28


«Հավատանք, որ փոխենք» ծրագրի շրջանակներո՞ւմ (տեսանյութ)

«Հավատանք, որ փոխենք» ծրագրի շրջանակներո՞ւմ (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 7–ին, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցել է «Նիգ–Ապարան» հայրենակցական միության 10–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ 

Ինչպես պարզ է դառնում «Henaran.am»–ի տեղադրած տեսանյութից՝ Ռ. Սարգսյանը շուրջպար է բռնել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀԿ գաղափարական առաջամարտիկներից հանդիսացող Սամվել Ալեքսանյանի և այլոց ընկերակցությամբ։ Ա. Հովսեփյանը պարելիս կոստյումով ու փոխկապով է եղել, իսկ քիթը վերջերս վիրահատած Ս. Ալեքսանյանը՝ տոնական վառ կարմիր «սվիտրով», սպորտային ոճի բաճկոնով և «դասական» ջինսով։

Պարելուց հետո բարձրաշխարհիկ հյուրերը ձու են կռվացրել։

Այս խորագրի վերջին նյութերը