Դպրոցի տնօրենը Սերժ Սարգսյանին հավաստիացրել է արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին
Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի հիմնական նպատակն է եղել մարզում պետբյուջեի միջոցներով կառուցվող բնակարանների և նոր բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին ծանոթանալը:
Նախագահը նաև փակ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում: Այցի ընթացքում հետաքրքիր երկխոսություն է սկսվել նախագահի և Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրեն ներկայացած տիկնոջ միջև: Մասնավորապես երբ Սերժ Սարգսյանը մոտեցել է շինհրապարակում հավաքված կանանց, ովքեր հիմնականում կրթության ոլորտի ներկայացուցիչներ են եղել, և շնորհավորել նրանց ապրիլի 7 –ի կապակցությամբ, Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրենը թեմայից դուրս «զեկուցում» է արել՝ իրենք պատրաստ են ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելուն։
–Ողջունում ենք Ձեր այցը, շատ ուրախ ենք անձամբ Ձեզ հետ հանդիպելու համար: Ոչ մի ջանք ու եռանդ հաստատ չենք խնայի, որ առաջիկա ընտրություններն անցնեն թափանցիկ, արդար։
Իր գործառույթներն ակնհայտորեն շփոթած տնօրենին ընդհատել է Սերժ Սարգսյանը՝ հետաքրքրվելով դպրոցից. «Քանի՞ երեխա կա դպրոցում»։

Դերենիկ Մալխասյան
Գյումրի