Ռուզան Առաքելյան. «Հայ կինը միշտ էլ կարող է հասնել իր ուզածին»
Այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնին, լրագրողներին են հանդիպել ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը, ՀՅԴ անդամ Ռուզան Առաքելյանը և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը։ Քաղաքական կուսակցությունների կանայք նախ շնորհավորել են բոլոր կանանց տոնի առթիվ՝ ցանկանալով երջանկություն և բարեկեցություն, ապա անդրադարձել քաղաքական գործընթացներին կնոջ ներգրավվածության խնդրին։
–Մեր իրականությունում գենդերի մասին խոսելիս հայ կնոջ կերպարը կարծես դառնում է զրո, կարծես հայ կինը ոչինչ է, սակայն դա, միանշանակ, այդպես չէ: Այսօր էլ հայ կինը քաղաքականության մեջ մեծ դերակատարություն ունի, և շատ ավելին է անում, քան շատ տղամարդիկ,- ասել է Ռուզան Առաքելյանը:
ՀՅԴ ներկայացուցչի համար կարևոր չէ, թե խորհրդարանում քանի կին կլինի. կարևորը գործն ու նրա բովանդակությունն է.
–Այն կանայք, ովքեր իրենց տեսնում են որևէ ոլորտում, թող ամեն բան անեն, որ հասնեն իրենց ցանկացածին: Հայ կինը միշտ էլ կարող է ցանկացած ոլորտում հասնել իր ուզածին,–ասել է Ռուզան առաքելյանը։
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ նշել է.
–Կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը. սա, չգիտես՝ ինչու, կանանց դեպքում փոխվում է, քանի որ Ազգային ժողովում գերակշռում են տղամարդիկ:
ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն էլ ավելացրել է, թե որքան հայ կանայք մոտ լինեն արմատներին, այնքան ավելի լավ կլինեն արդյունքները, այնքան առաջընթացն ավելի արագ կգրանցվի:

7or.am