Յուլյա Տիմոշենկոն կասկածվում է 3 սպանություն կազմակերպելու համար
«Ինտեռ» հեռուստաընկերության եթերում Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալը հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և Պավել Լազարենկոն հնարավոր է՝ կապ ունեն պատվիրված երեք սպանությունների հետ։ Այժմ Ուկրաինայի դատախազությունը ստուգում է ունեցած տեղեկությունները։
Մասնավորապես կասկածներ կան, որ գործարար պատգամավոր Եվգենի Շերբանի և Ազգային բանկի նախագահ Վադիմ Գեթմանի սպանությունները պատվիրվել են նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի կողմից։ Սպանությունները կապվում են «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» ընկերության հետ, որը վերահսկում էր Յուլյա Տիմոշենկոն:
Դատախազի տեղեկալը հայտարարել է նաև, որ նախկին երկու պաշտոնյաներին կասկածում են հայտնի գործարար Ալեքսանդր Մոմոտի սպանության համար։ Վերջինս շահերի բախում ուներ Տիմոշենկոյի հետ: