Քաղաքական

07.04.2012 09:36


ՀՔՄ–ը 5 կուսակցություններին նամակ է ներկայացրել

ՀՔՄ–ը 5 կուսակցություններին նամակ է ներկայացրել

Հայտնում ենք Ձեզ, որ ստորև ներկայացվող նամակը այսօր ժամը 16:00-ին էլեկտրոնային փոստով ուղարկվել է հինգ հասցեներով` ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանին, Միավորված հայեր կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանին :

Նամակ

Հայաստանի քաղաքագետների միության վարչության որոշմամբ սույն թվականի հունվարից ՀՔՄ կառույցում գործող «POLITLOGOS» իրավճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում ՀՔՄ վարչությունը կազմակերպել է ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցին նվիրված քաղաքագիտական լսումների շարք:Լսումների տասը նիստերի գումարման արդյունքում ապրիլի 4-ին, ՀՔՄ կենտրոնական գրասենյակում ԱԺ ընտրություններին մասնակցող չորս քաղաքական ուժերի` Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ժառանգության, Հայ Ազգային Կոնգրեսի, Հայ Յեղափոխական Դաշնակցության լիազոր ներկայացուցիչներ` Վարդան Օսկանյանը, Ռուբեն Հակոբյանը, Լևոն Զուրաբյանը և Արմեն Ռուստամյանը լրագրողների ներկայությամբ ստորագրել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասին համատեղ Հայտարարություն:

Նկատի ունենալով այն, որ Հայտարարությունը բաց է համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար, Ձեզ ենք ուղղարկում Հայտարարության պաշտոնական տեքստը, առաջարկելով մինչև ապրիլի 10-ը հայտնել Ձեր կուսակցության դիրքորոշման մասին: Եթե մինչև ապրիլի 10-ը Ձեր կուսակցությունը միանա այդ հայտարարությանը, ապա ապրիլի 10-ին Ձեզ կուղարկվի հանրային լսումների երկրորդ նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր:

 Էդուարդ Մամիկոնյան`

Հայաստանի քաղաքագետների միության աշխատակազմի ղեկավար

Այս խորագրի վերջին նյութերը