Լրահոս

06.04.2012 17:51


ՀԱԿ ներկայացուցիչը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդների հետ

ՀԱԿ ներկայացուցիչը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդների հետ

Ապրիլի 6-ին թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը հանդիպել է դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդներ Անդրեա Մոկանուին`Ռումինիա եւ Դիանե Տեցինիին` Կանադա: Հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական զարգացումներին առնչվող հարցեր:  

Հանդիպման ընթացքում Ավետ Պողոսյանը դիտորդներին տեղեկացրել է ընտրացուցակներում առկա մեծ թվով անճշտությունների մասին, մասնավորապես, այն մասին, որ կոնկրետ թիվ 6 ընտրատարածքին առնչվող ընտրացուցակները ավելացվել են 4000 ընտրողով, եւ որ  ընտրացուցակներում ընդգրկվել են գոյություն չունեցող հասցեներ:

Ավետ Պողոսյանը նաեւ տեղեկացրել է դիտորդներին, որ Հայ ազգային Կոնգրեսի կողմից առաջադրված թեկնածուները խնդիրներ են ունենում նախընտրական շտաբների համար տարածքներ վարձելու հարցում, մասնավորապես, տարածքների տերերը ենթարկվելով ինչ-ինչ ճնշումների` վերջին պահին հետ են կանգնում նախնական պայմանավորվածություններից, եւ հրաժարվում են տարածք տրամադրել ընդդիմությանը:

Պատգամավորի թեկնածուն առաջարկել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին քվեարկության օրը տարբեր տեղամասերով շրջելու փոխարեն, մեկական դիտորդներ թողնել մեկ տեղամասում, ովքեր այնտեղ կգտնվեն տեղամասի բացման պահից սկսված մինչեւ ձայների հաշվարկի ավարտը:

Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբ

>ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարներին ներկայացրեց արտաքին քաղաքականության համադրման հարցերը, միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների համագործակցությունը:

 

Նույն օրը Աստանայում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում էր կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանն առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ՝ հումանիտար բնագավառի, անվտանգության, տնտեսության, քարտեզագրության, ճգնաժամային իրավիճակների եւ մի շարք այլ ոլորտների վերաբերյալ:

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդում քննարկվեցին Պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգային հարցերը: Նախարարները հավանության արժանացրեցին Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հինգ փաստաթղթի նախագիծ եւ կառավարությունների ղեկավարների խորհրդին՝ տաս փաստաթղթի նախագիծ:

Նախարարական հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ-երի միջեւ ոլորտային խորհրդակցությունների բովանդակությանն ու անցակացման ժամանակացույցին: 

Նստաշրջանի մասնակիցները անդրադարձան նաեւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեությանը եւ դրա զարգացման ծրագրերին: 

Հանդիպմանը որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ս.թ. նոյեմբերին Աշխաբադում:  

Այս խորագրի վերջին նյութերը