ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց Ղազախստանում կայացած ՀԱՊԿ եւ ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդների նիստերին
Ապրիլի 6-ին Աստանայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
Նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին եւ ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին քննարկվելիք հարցերը:
ՀԱՊԿ արտգործնախարարները մանրամասն քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր:
Խորհրդի մասնակիցները անդրադարձան Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանական միջուկային ծրագրի եւ Պակիստանում իրավիճակի շուրջ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարներին ներկայացրեց արտաքին քաղաքականության համադրման հարցերը, միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների համագործակցությունը:
Նույն օրը Աստանայում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում էր կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանն առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ՝ հումանիտար բնագավառի, անվտանգության, տնտեսության, քարտեզագրության, ճգնաժամային իրավիճակների եւ մի շարք այլ ոլորտների վերաբերյալ:
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդում քննարկվեցին Պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգային հարցերը: Նախարարները հավանության արժանացրեցին Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հինգ փաստաթղթի նախագիծ եւ կառավարությունների ղեկավարների խորհրդին՝ տաս փաստաթղթի նախագիծ: Նախարարական հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ-երի միջեւ ոլորտային խորհրդակցությունների բովանդակությանն ու անցակացման ժամանակացույցին:
Նստաշրջանի մասնակիցները անդրադարձան նաեւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեությանը եւ դրա զարգացման ծրագրերին:
Հանդիպմանը որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ս.թ. նոյեմբերին Աշխաբադում: