Այսօր՝ ապրիլի 6–ին, «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմեիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 391.50 դրամ։ Այդ փոխարժեքով բորսայում կնքվել է ընդամենը 4 գործարք։ Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 1 մլն դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում սպասումներն իրարամերժ են. որոշ բանկեր սպասում են դրամի արժեվորման և դոլարի առքի փոխարժեքն իջեցրել են մինչև 389 դրամ, մյուսները փոխարժեքը բարձրացրել են մինչև 390.5 դրամ՝ ակնկալելով դոլարի հետագա արժեվորում։ Դոլարի առաջարկի գինը սահմանվել է 392 դրամ։
Դոլարը շարունակում է արժեվորվել