Լրահոս

06.04.2012 16:49


Շվեյցարիայում արգելել են վերջին մինարեթի կառուցումը

Շվեյցարիայում արգելել են վերջին մինարեթի կառուցումը

Շվեյցարիայի Բերբ կանտոնի վարչական դատարանն արգելել է Լանգենտալ համայնքի իսլամական մշակութային կենտրոնի տանիքին մինարեթի կառուցումը։ Դատարանը վճռել է, որ մինարեթը կրոնական խորհրդանիշ է և չի կարող կառուցվել մշակութային կենտրոնի շենքի վրա տեղական ինքնավարության կանոնների համաձայն։

Հարկ է նշել, որ այս խնդրի շուրջ վեճը շարունակվում է արդեն 3 տարի։ Բանն այն է, որ տեղի իշխանությունները մինարեթի կառուցման թույլտվությունը տվել էին 2009–ի հունիսի 30–ին, իսկ մինարեթների կառուցման արգելքը Շվեյցարիայում ուժի մեջ է մտել դրանից 5 ամիս հետո։ Համայնքի բնակիչները, որոնց մեծ մասը դեմ է քվեարկել մինարեթների կառուցմանը, դիմել են դատարան։

Շվեյցարիայում այսօր բնակվում է 400 հազ մահմեդական։ Իսլամը քրիստոնեությունից հետո դավանորդների թվով դարձել է երկրորդ կրոնը Շվեյցարիայում։ Այժմ Ժնևում, Ցյուրիխում, Վինտերտուրում և Վանգենում գործում է 4 մինարեթ։

Այս խորագրի վերջին նյութերը