ՕԵԿ–ական գյուղնախարարի մի խոսքը հերքվել է, մյուսը՝ ոչ
Մամուլում հայտարարություն էր տարածվել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ կառավարության շենքի մոտ հավաքված գյուղացիների հարցերին չի պատասխանել։ Գյուղացիները հարց էին բարձրացրել, որ ներկրվող լոլիկի ու վարունգի պատճառով տեղական արտադրանքի իրացման խնդիր է առաջացել։ Ի պատասխան՝ Սերգո Կարապետյանն ասել էր. «Ի՞նչ անեմ, թող չներկրեն»։ Սակայն գյուղնախարարությունից «1lur.am»-ին հայտնել են, որ դա ապատեղեկատվություն է, իրականությանը չի համապատասխանում, նախարարը երբեք գյուղացիներին այդպիսի պատասխան չի տվել։
Գյուղնախարարությունից, սակայն, չեն հերքել երեկ Ագրարային համալսարանում հնչեցրած Սերգո Կարապետյանի (ով«Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 4-րդ համարը)հորդորը, որառաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկեն իշխող կուսակցության, իսկ գալիք նախագահականին՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին։
«Բոլորս պիտի հավաքվենք երկրի նախագահի շուրջ, որպեսզի կարողանանք միասին առաջ գնալ։ Եվ ես հաստատ համոզված եմ՝ եթե մենք այդ կամքը ցուցաբերենք, մենք լավ ապագա ենք ունենալու բոլորս միասին։ Դրա համար ես ձեզ հորդորում եմ, որպեսզի պարտադիր մասնակցեք ընտրություններին, և մենք մեր քվեն տանք մեր իշխող կուսակցությանը, մեր նախագահին, որովհետև եկող տարի գալու է նախագահական ընտրությունների ժամանակը։ Մենք այսօրվա Ազգային ժողովի ընտրությունները ստեղծենք մեզ համար որպես ստարտային պայմաններ եկող տարվա նախագահական ընտրություններում մեր նախագահին ընտրելու համար»,–«Ազատություն» ռ/կ–ի փոխանցմամբ՝ ասել է ՕԵԿ–ական գյուղնախարարը։
ՕԵԿ–ական գյուղնախարարի մի խոսքը հերքվել է, մյուսը՝ ոչ
Մամուլում հայտարարություն էր տարածվել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ կառավարության շենքի մոտ հավաքված գյուղացիների հարցերին չի պատասխանել։ Գյուղացիները հարց էին բարձրացրել, որ ներկրվող լոլիկի ու վարունգի պատճառով տեղական արտադրանքի իրացման խնդիր է առաջացել։ Ի պատասխան՝ Սերգո Կարապետյանն ասել էր. «Ի՞նչ անեմ, թող չներկրեն»։ Սակայն գյուղնախարարությունից «1lur.am»-ին հայտնել են, որ դա ապատեղեկատվություն է, իրականությանը չի համապատասխանում, նախարարը երբեք գյուղացիներին այդպիսի պատասխան չի տվել։
Գյուղնախարարությունից, սակայն, չեն հերքել երեկ Ագրարային համալսարանում հնչեցրած Սերգո Կարապետյանի (ով «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 4-րդ համարը) հորդորը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկեն իշխող կուսակցության, իսկ գալիք նախագահականին՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին։

7or.am