Լրահոս

19.05.2009 18:11


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի գլխավոր դատախազ Ռենատա Վեսեցկային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկային:
Հանրապետության Նախագահն ասել է, որ վերջերս է եղել Չեխիայի մայրաքաղաքում և խիստ տպավորված է այն հաջողություններից, որոնց հասել է այդ երկիրը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը ևս ձգտում է մերձենալ Եվրոպային և ապրել եվրոպական չափանիշներով, այդ թվում' նաև իրավապահ ոլորտում: Նա կարևորել է Հայաստանի և Չեխիայի գլխավոր դատախազների կողմից ստորագրված համագործակցության մասին հուշագիրը:
Տիկին Ռենատա Վեսեցկան Հուշագիրը համարել է երկու երկրների դատախազությունների փոխգործակցության հիմնաքարը: Նա կարևորել է նաև միմյանց միջև փորձի փոխանակումն ու իրավական օգնությունը:
Հանրապետության Նախագահն ու Չեխիայի գլխավոր դատախազը համաձայնել են, որ Հուշագրի առաջնային ուղղությունների իրականացումը կնպաստի դատախազական մարմինների գործունեության բարելավմանը' տարբեր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը