Լրահոս

06.04.2012 15:44


Բացվել է «Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը

Բացվել է «Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը:«Սա լավ հարթակ է ծանոթանալու շինարարության ոլորտում առկա նորամուծություններին և գաղափարներին, իսկ մասնակից կազմակերպություններին կառուցելու երկխոսության և համագործակցության նոր կապեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կխթանի մեր երկրում շինարարության ոլորտի հետագա զարգացմանը: 
5-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են 150 կազմակերպություններ: Միջոցառումը հնարավորություն կտա ներդրողներին ուսումնասիրել տվյալ ոլորտը, մշակել ներդրումային նոր ծրագրեր: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և գործնական կապերի հաստատման համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
Միջոցառումն անցկացվում է ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախագահների հովանու ներքո:

Այս խորագրի վերջին նյութերը