Լրահոս

06.04.2012 15:22


Մակեյան. «Մեր կուսակցության 10 պասաժիրներից յուրաքանչյուրը ՕԵԿ–ի 10 հազար ներկայացուցչի է համարժեք»

Մակեյան. «Մեր կուսակցության 10 պասաժիրներից յուրաքանչյուրը  ՕԵԿ–ի 10 հազար ներկայացուցչի է համարժեք»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն այսօր լրագրողներին ասել է, որ եթե 2007թ. համեմատ 2012թ. նախընտրական շրջանում ինչ–որ բան փոխվել է, ապա միայն դեպի վատը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել ՀՀ–ից բացակայող, բայց ընտրացուցակներում առկա 500-600 հազ մարդկանց թվի վրա։

Եթե նպատակ չունեն իշխանությունները կեղծել, ապա ինչո՞ւ չլուծվեց ընտրողների մատների թանաքոտման խնդիրը, կամ ինչո՞ւ են ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները պետական գաղտնիքի պես պահվում,-հարցադրումներ է կատարել նա:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության 10 պասաժիրներից յուրաքանչյուրը  «Օրինաց երկիր» կուսակցության 10 հազար ներկայացուցչի է համարժեք իր կենսագրությամբ, արժանապատվությամբ ու ողնաշարով»,-«Aravot.am»-ի հետ զրույցում էլ ասել է Պետրոս Մակեյանը՝ հակադարձելով իրենց կուսակցության մասին ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի գնահատականներին.

«Մեր 10-ից ամեն մեկն ունի ողնաշար, ոչ թե իրենց պես թռնում են: Իրենք բարոյական դասեր են տալիս Մակեյանին, երբ, օրինակ, գյումրեցի Հովիկ կա, որն աղետի գոտու ժողովրդին եկած սննդամթերքը ծախելու, գողանալու համար դատապարտվել է…: Մակեյանը, որն աշխատել է փոխմարզպետ, ժողովրդի աչքի առջև է եղել. եթե ես գնում եմ այդ տարածք, կա՛մ պետք է դրա իրավունքը ունենամ, կա՛մ էլ իրենց նման աննամուս լինեմ: Ես դիակների մասին  չէի ցանկանա խոսել, որովհետև իրենց երբ թողել ես, արդեն գարշահոտություն է գալիս: Սերժը, փոխանակ թաղեր այդ դիակները, որ գարշահոտությունը հանրապետությունով չտարածվեր, ուզում է վերականգնել, որ 5 տոկոսը նկարի: Ուրեմն իշխանության տեղն ինչքան նեղն է, որ դիակներն են կենդանացնում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը