Լրահոս

19.05.2009 18:13


Բեռնար Ֆասիեն առաջին անգամ այցելել է Թուրքիա

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Հայաստանից և Ադրբեջանից հետո այցելել է Անկարա, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականի և փոխարտգործնախարարի հետ:
Կողմերը խոսել են ԼՂ-ի հարցի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։

«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ դիվանագիտական աղբյուրների համաձայն, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հասունացել է տարածաշրջանում շահեր ունեցող բոլոր կողմերի դիրքորոշումները ճշտելու անհրաժեշտությունը, և դա է ֆրանսիացի դիվանագետի այցելության նպատակը:
2004թ. Մինսկի խմբի համանախագահ նշանակվելուց ի վեր՝ սա Ֆասիեի առաջին այցն է Թուրքիա:

 

Այս խորագրի վերջին նյութերը