Լրահոս

06.04.2012 12:50


ԱՆՊՇ-ն իր բոլոր անդամներին, համակիրներին և համախոհներին կոչ է անում քվեարկել ԲՀԿ օգտին

ԱՆՊՇ-ն իր բոլոր անդամներին, համակիրներին և համախոհներին կոչ է անում քվեարկել  ԲՀԿ օգտին

Ելնելով ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակից, կարևորելով Երկրի քաղաքական կյանքում փոփոխությունների անհրաժեշտությունը, գտնելով, որ վերջին տարիներին երկրի քաղաքական ձախողումների և պարտությունների հիմնական պատճառը քաղաքական դաշտի լճացումը  և դե ֆակտո գործող միակուսակցական համակարգն է, հասկանալով որ ներկա իշխանություններն ի վիճակի չեն երկիրը դուրս բերել սոցիալ-տնտեսական ահագնացող իրավիճակից` Ազգային նոր պահպանողական շարժումը հայտարարում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը աջակցելու մասին` հույս ունենալով, որ ԲՀԿ-ն կստանձնի երկիրը խաղաղ և անցնցում զարգացման տանելու բարդ և պատասխանատու գործը: Հավատարիմ մնալով իր կարգախոսին գործուն միջոցներ կձեռնարկի արտագաղթը կասեցնելու, սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և քաղաքական առողջ դաշտ ստեղծելու համար:

Միաժամանակ ԱՆՊՇ ԿԿ-ն կոչ է անում իր բոլոր անդամներին, համակիրներին և համախոհներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկել   « Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:

Ազգային Նոր պահպանողական Շարժում

Նախագահ` Էդգար Հելհելյան

Այս խորագրի վերջին նյութերը