Մահացել է Ֆերդինանդ Ա. Պորշեն՝ «Porsche 911»–ի ստեղծողը
«Porsche 911»–ի դասական մոդելի հեղինակ Ֆերդինան Ալեքսանդր Պորշեն մահացել է Զալցբուրգում 76 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդում է «Բլումբերգ» գործակալություը։ Հռչակավոր «Porsche 911»–ի դիզայնը Ֆերդինանդ Ա. Պորշեն մշակել է 1962թ., ինչից հետո ևս 10 տարի նախագծել է մեքենաներ «Porsche»–ի համար մինչև 1972թ., երբ այն դարձավ բաժնետերական ընկերություն, և Պորշե ընտանիքը հեռացավ ընկերությունից։ Ընկերությունից հեռանալուց հետո Պորշեն հիմնեց «Porsche Design Studio» ընկերությունը, որը զբաղվում է մեքենաների, ակնոցների, ժամացույցների, գրիչների դիզայնով։
Ֆերդինանդ Ալեքսանդր Պորշեի հեղինակած «Porsche 911» մոդելը դարձել է Porsche ընկերության այցեքարտը՝ մեքենան վաճառվում է արդեն 50 տարի շարունակ. 7–րդ սերնդի «Porsche 91»–ը ներկայացվել է անցած տարվա սեպտեմբերին։