Հայաստանի բռնցքամարտիկներ Անդրանիկ Հակոբյանն (մինչև 75կգ քաշային կարգ) ու Ցոլակ Անանիկյանը(մինչև 91կգ քաշային կարգ) Չեխիայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում նվաճել են ոսկե մեդալներ։ Հայաստանի բոքսի ֆեդերացիայից հայտնել են, որ ևս երկու հայ բռնցքամարտիկներ՝ Ազատ Հովհաննիսյանն(մինչև 57կգ քաշային կարգ) ու Հովհաննես Դանիելյանը(մինչև 48կգ քաշային կարգ) արժանացել են արծաթե մեդալների։ Հիշեցնենք, որ մրցաշարի արդյունքներով Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը կձևավորի ազգային թիմի կազմը, որը 2009թ.–ի օգոստոսին կմասնակցի Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Հայ բռնցքամարտիկներն արժանացել են ոսկե մեդալների