Վարչական դատարանը մերժել է Հակոբ Հակոբյանի հայցն ընդդեմ թիվ 19 ԸԸՀ–ի
Հայաստանի վարչական դատարանը դռնբաց դատական նիստում ապրիլի 5-ին մերժել է թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հայցն ընդդեմ թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի կողմից նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի դեմ ներկայացված դիմումի պատճառը՝ Սարոյանի բիզնեսն է Ուկրաինայում և Ռուսաստանում։ Հակոբ Հակոբյանի հավաստմամբ՝ գեներալը տարվա մեծ մասն անց է կացնում այնտեղ, հետևաբար չի կարող գրանցվել որպես պատգամավորության թեկնածու։
ԸԸՀ-ն սակայն անհիմն էր համարել Հակոբ Հակոբյանի պահանջը և գրանցել էր Սեդրակ Սարոյանին որպես պատգամավորության թեկնածու:

7оr.am