Վրաստանը միակողմանիորեն չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ կնքված «Բաց երկինք» համաձայնագիրը
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Վրաստանը միակողմանիորեն չեղյալ է հայտարարում Ռուսաստանի հետ կնքված «Բաց երկինք» համաձայնագիրը, ինչի մասին արդեն իրազեկվել են համաձայնագրի անդամ մնացած երկրները։
«Բաց երկինք» օդային հաղորդակցության մասին համաձայնագիրն ընդունվել էր 1992թ.: Այսօր դրան անդամակցում է 34 երկիր` այդ թվում և Հայաստանը: Փաստաթղթի հիմնական նպատակն է քաղաքացիական ավիացիայի ոլորտում ընդլայնել և ազատականացնել երկրների միջև հարաբերությունները: Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ռուսաստանը չի կատարում համաձայնագրով նախատեսված պարտավորությունները՝ 2010թ.-ից փորձելով համաձայնագիրն օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված անկախության օրինականացման համար»:
Վրաստանը միակողմանիորեն չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ կնքված «Բաց երկինք» համաձայնագիրը
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Վրաստանը միակողմանիորեն չեղյալ է հայտարարում Ռուսաստանի հետ կնքված «Բաց երկինք» համաձայնագիրը, ինչի մասին արդեն իրազեկվել են համաձայնագրի անդամ մնացած երկրները։
«Բաց երկինք» օդային հաղորդակցության մասին համաձայնագիրն ընդունվել էր 1992թ.: Այսօր դրան անդամակցում է 34 երկիր` այդ թվում և Հայաստանը: Փաստաթղթի հիմնական նպատակն է քաղաքացիական ավիացիայի ոլորտում ընդլայնել և ազատականացնել երկրների միջև հարաբերությունները:
Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ռուսաստանը չի կատարում համաձայնագրով նախատեսված պարտավորությունները՝ 2010թ.-ից փորձելով համաձայնագիրն օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված անկախության օրինականացման համար»: