Տուարեգները Մալիի հյուսիսում անկախություն են հռչակել
Ապստամբ տուարեգները, որոնք գրավել են Մալիի հյուսիսային շրջանները, այդտեղ անկախություն են հռչակել։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս–Պրեսս» գործակալությունը։
Տուարեգների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է՝ Ազավադ պետությունը այս օրվանից հռչակում է իր անկախությունը և պարտավորվում է հարգել հարևան պետությունների սահմանները։
Մալիի հյուսիսում բնակվող տուարեգները տարիներ շարունակ պայքարում էին իշխանության դեմ սեփական պետություն ստեղծելու նպատակով։ 2012թ. սկզբին պարտիզանական ջոկատները միավորվել են և կարողացել հաջողության հասնել կառավարական զորքերի հետ մարտերում։ Տուարեգները վերահսկողություն են հաստատել Մալիի հյուսիսային շրջաններում և ապրիլի 4–ին հայտարարել ռազմական գործողությունների դադարի մասին, քանի որ «ազատասգրել են» բոլոր տարածքները, որոնց հավակնում էին։
Տուարեգ ապստամբների դեմ կառավարության անհաջող գործողությունները հանգեցրել են իշխանափոխության Մալիում. ս/թ մարտի վերջին զինվորականների խումբ իշխանությունը գրավել է։ Սակայն իշխանությունը վերցրած ռազմական խունտան էլ հաջողության չի հասել և չի կարողացել դիմադրել ապստամբներին։
Խունտայի արձագանքի վերաբերյալ՝ կապված Ազավադի անկախության հռչակման հետ, դեռևս ոչինչ հայտնի չէ։